«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը» Եգիպտոսի ժողովրդի համար։
«Մի օր ես կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը» իմ ժողովրդի համար։ Երբ դու գալիս ես եգիպտական գյուղից, դժվար է մանկուց երազել «Ոսկե գնդակի» մասին։ Երբ տեղափոխվեցի «Լիվերպուլ», սկսեցի մտածել, որ գուցե մի օր դա տեղի կունենա… Բայց նույնիսկ եթե չհաղթեմ այն, իմ կարիերան միևնույն է հաջողակ կլինի», – Սալահի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել 33 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։ «Լիվերպուլի» հետ միասին Սալահը ժամանակից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն։