«Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահը խոստովանել է, որ նպատակ ունի նվաճել ֆուտբոլի ամենաբարձր անհատական գավաթը՝ «Ոսկե գնդակը», ոչ միայն անձնական փառքի, այլև իր երկրի համար։
«Ես մեծացել եմ եգիպտական գյուղում, և մանկուց ես նույնիսկ երազում չէի մտածել նման բաների մասին։ Բայց «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո ես սկսեցի հավատալ, որ մի օր դա կարող է իրականություն դառնալ։ Ես ուզում եմ նվաճել «Ոսկե գնդակը» իմ ժողովրդի համար։ Բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, ես դեռ կհպարտանամ իմ կարիերայով», – ասել է Սալահը L’Equipe-ին: