«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստի ծառայություններով

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Ֆլամենգոյի» երիտասարդ աջ պաշտպան Ուեսլի Ֆրանսի ծառայություններով։

Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Պաբլո Օլիվեյրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն բանակցություններ է սկսել բրազիլական ակումբի հետ 21-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի շուրջ։

«Ֆլամենգոն», իր հերթին, տաղանդավոր պաշտպանին գնահատում է 45 միլիոն եվրո, չնայած այն հանգամանքին, որ նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն։

Այս մրցաշրջանում Ուեսլին բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 խաղ, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։