«Բորնմութի» եզրային պաշտպան Միլոշ Չերչեզը կարող է կարիերան շարունակել մեկ այլ անգլիական ակումբում։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» հույս ունի 21-ամյա եզրային պաշտպանին իր շարքերը համալրելու հարցում։ Մերսիսայդցիների մարզիչ Արնե Սլոտը Չերչեզին դիտարկում է որպես Էնդրյու Ռոբերտսոնի երկարաժամկետ փոխարինող։
Միլոսժշի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում նա «Բորնմութի» կազմում անցկացրել է 38 խաղ, խփել է երկու գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։