Կևին Դե Բրույնեն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Մանչեսթեր Սիթիի» աստղ Կևին Դե Բրույնեն ամռանը կհեռանա ակումբից, որտեղ անցկացրել է 10 տարի։ Այս պահին բազմաթիվ լուրեր են շրջանառվում այն մասին, թե որտեղ է բելգիացին շարունակելու իր կարիերան։

Բելգիական HLN լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Կևինը կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում»։ Նշվում է, որ 33-ամյա խաղացողի կինը՝ Միշել Լակրուան, նկատվել է Նեապոլում, որտեղ, ըստ տեղեկությունների, տուն էր փնտրում ընտանիքի համար։

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «քաղաքայինների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։