«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր պաշտոնից։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա կիրակի՝ մայիսի 11-ին։
Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դերբիից հետո «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտտիի հրաժարականի մասին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
«Ռեալում» Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական ակումբից։