Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա կիսապաշտպանն ունի մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «ներաձուրիի» առաջիկա «Տորինո» – «Ինտեր» հանդիպումը, որը կկայանա մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։