«Յուվենտուսը» պատրաստ է «Նապոլիին» 85 միլիոն եվրո առաջարկել՝ ներառյալ բոնուսները, հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու համար։
Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նիգերիացի ֆուտբոլիստի պայմանագրում կա 75 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն այն վերաբերում է միայն Իտալիայից դուրս գտնվող ակումբներին։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ալ-Հիլալը»։ Սաուդյան ակումբը պատրաստ է 26-ամյա հարձակվողին վճարել 30-35 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Անցյալ ամառ Օսիմհենը վարձավճարով միացավ «Գալաթասարային»։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 37 խաղի, որոնցում խփել է 33 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։