«Բարսելոնան» դիտարկում է 23-ամյա ֆրանսիացի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը

«Բարսելոնան» դիտարկում է «Մոնակոյի» 23-ամյա հարձակվող Մագնես Ակլյուշին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Չնայած ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել խաղալ «Բարսելոնայում», ակումբը պատրաստ չէ վճարել նրա տրանսֆերի համար՝ հարձակման աջ եզրում Լամին Յամալի առկայության պատճառով։

Այս մրցաշրջանում Ակլյուշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել յոթ գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո։