«Արսենալը» նոր դարպասապահ ձեռք կբերի

Կատալոնական «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հնարավորություն ունի հանդես գալու Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է 24-ամյա իսպանացի դարպասապահի ծառայություններով։ «Արսենալը» Գարսիային դիտարկում է որպես պահեստային դարպասապահ՝ փոխարինելով հայրենակից Դավիդ Ռայային։

Գարսիան այս մրցաշրջանում իր թիմի կազմում մասնակցել է 34 խաղի։ Դարպասապահը բաց է թողել 44 գոլ և յոթ անգամ անառիկ պահել դարպասը։