«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հայտնվել է հարևանների և լրատվամիջոցների խիստ քննադատության տակ, այն բանից հետո, երբ նրան բազմիցս մեղադրել են աղմկոտ գիշերային երեկույթներ կազմակերպելու մեջ։
ABC-ի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի բնակարանում երեկույթները սկսվում են ուշ գիշերը և շարունակվում մինչև առավոտվա վաղ ժամերը։ Բնակելի համալիրի բնակիչները բողոքում են բարձր երաժշտությունից և գոռոցներից, որոնք խանգարում են իրենց հանգստին։
Հարևաններից մեկը պնդում է, որ բազմիցս խնդրել է իջեցնել երաժշտության ձայնը, բայց ապարդյուն։ Ոստիկանությունն արդեն մի քանի անգամ տուգանել է խաղացողին լռության կանոնները խախտելու համար, բայց Ֆատիի վարքագիծը չի փոխվել։