Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, որը «Ռեալ Մադրիդում» բելգիացի Տիբո Կուրտուային փոխարինող դարպասապահն է, կարող է փոխել ակումբը հաջորդ ամռանը։ Այս մասին հաղորդում են Defensa Central-ի լրագրողները։
Լունինի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեյի թիմում դիտարկում են ուկրաինացու և կատալոնական «Էսպանյոլի» ներկայացուցիչ Խոան Գարսիայի թեկնածությունները։
Անդրեյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։ Այս մրցաշրջանում ուկրաինացի դարպասապահը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 12 խաղ, որոնցից 4-ում դարպասն անառիկ է պահել։