«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի ապագան դեռևս հարցականի տակ է։ Give Me Sport-ի տվյալներով՝ ակումբի ղեկավարությունը քննարկում է 20-ամյա արգենտինացուն վաճառելու հնարավորությունը, եթե լինի շահավետ առաջարկ։
Աղբյուրը պնդում է, որ հարձակվողի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մինչև մայիսի վերջը։ «Նապոլին» համարվում է Գարնաչոյի տրանսֆերի հիմնական հավակնորդը, և «Յունայթեդը» մոտ ապագայում պլանավորում է դիմել իտալական ակումբին՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։
Հարձակվողի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ նրա ներկայիս շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո։․