Երեք գրանդ թիմեր հետաքրքրված են «Բայերի» հարձակվողով

«Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա չեխով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։ Հարձակվողը կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամռանը։

Այս մրցաշրջանում Շիկը մասնակցել է 43 խաղի, խփել 25 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո։