Անգլիական գրանդը կարող է 100 միլիոն եվրո վճարել «Ռեալի» աստղի համար

«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորում է ուժեղացնել թիմի կազմը։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «Քաղաքայինները» հետաքրքրված են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն պատրաստում է առաջարկ Ռոդրիգոյի համար։ Անգլիական գրանդը կառաջարկի որոշակի գումար և հետագայում կարող է այն մեծացնել՝ «Ռեալ Մադրիդի» հետ համաձայնության գալու համար։

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել Ռոդրիգոյին, եթե ֆուտբոլիստն ինքը խնդրի դա։

Transfermarkt-ը 24-ամյա Ռոդրիգոյին գնահատում է 100 միլիոն եվրո։