CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ – «Ինտեր»․ հայտնի է եզրափակիչի օրը և ժամը 📸

Մայիսի 31-ին Մյունխենում կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, որտեղ կհանդիպեն ՊՍԺ-ն և «Ինտերը»։

ՊՍԺ-ն կիսաեզրափակչում հաղթեց «Արսենալին», իսկ «Ինտերը» դուրս թողեց պայքարից «Բարսելոնային»։

Հատկանշական է, որ ՊՍԺ-ն և «Ինտերը» երբեք միմյանց դեմ չեն մրցել պաշտոնական խաղերում։

ՊՍԺ-ն երբեք չի հաղթել Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի գավաթը, մինչդեռ «Ինտերը» այս մրցաշարում հաղթել է երեք անգամ։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։