Իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին չի միանա «Ռեալ Մադրիդին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է OK Diario-ն, մադրիդյան ակումբը Սուբիմենդիի համար առաջարկ չի անելու «Ռեալ-Սոսյեդադին»։ Թիմի ճամբարը կարծում է, որ թիմին այս ֆուտբոլիստը պետք չէ։
Հարկ է նշել, որ 26-ամյա Մարտին Սուբիմենդիի գործող պայմանագիրը «Ռեալ-Սոսյեդադի» հետ պարունակում է 60 միլիոն եվրոյի գնման հնարավորություն։