«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Դա եզրափակչի պես է, դա այլ տեսակի խաղ է՝ ինչ-որ յուրահատուկ բան։ Այս օրերին քաղաքը կանգ է առնում, և խաղը դիտում է ամբողջ աշխարհը։ Միշտ դժվար խաղ է լինում, բայց կարծում եմ՝ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել և դրական արդյունքի հասնել», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա է կիրակի՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 18:15-ին։