Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունեց Լոնդոնի «Արսենալին» և ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3-1 հաշվով դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ (1-0 և 2-1)։
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, որի մասնակցությունը պատասխան խաղին կասկածի տակ էր նախկինում ստացած վնասվածքի պատճառով, խաղի ընթացքում փոխարինման դուրս եկավ և գոլային փոխանցում կատարեց Աշրաֆ Հակիմիին։
Ուսման Դեմբելեի համար այս գոլային փոխանցումը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում 12-րդ արդյունավետ գործողությունն էր՝ 8 գոլ և 4 գոլային փոխանցում։
Ինչպես հայտնում է Opta-ն՝ այս ցուցանիշը ֆրանսիական թիմի ֆուտբոլիստներից Չեմպիոնների Լիգայում ամենաբարձր ցուցանիշն է։