Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների ավարտից հետո Opta վերլուծական պորտալը ընտրել է մրցաշարի հաղթողի հավանական հավակնորդին:
Եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիայի ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը»: Հաշվարկների համաձայն՝ ՊՍԺ-ի չեմպիոնության հավանականությունը կազմում է 53.6 տոկոս, իսկ «Ինտերինը»՝ 46.4 տոկոս:
Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Մյունխեն քաղաքում՝ Գերմանիայում: