Մոյզե Կինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Կինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հաղորդում է Footmercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 41 խաղի, խփել 23 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։