Միկել Արտետա․ «Նա վճռորոշ դեր խաղաց»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո խոսել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի խաղի մասին։

«Նախևառաջ, ես կցանկանայի շնորհավորել փարիզցիներին եզրափակիչ հասնելու կապակցությամբ։ Եթե նայեք, թե ով էր դաշտում լավագույն ֆուտբոլիստը այս երկու խաղերում, դա նրանց դարպասապահն էր։ Նա վճռորոշ դեր խաղաց դիմակայության մեջ։ Կարծում եմ, որ մենք շատ մոտ էինք։

Ես իսկապես հպարտ եմ ֆուտբոլիստներով և նրանով, ինչ նրանք այսօր արեցին, և թե ինչպես հաղթահարեցին ճնշմանը», – Արտետայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Արսենալը» կիսաեզրափակչում երկու անգամ պարտվեց ՊՍԺ-ին (0-1 և 1-2)։