«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Ֆլամենգոյի» պաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է աշխատել թիմի կազմը հզորացնելու ուղղությամբ։ Հեղինակավոր աղբյուր Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ «Քաղաքայինները» բանակցություններ են վարում «Ֆլամենգոյից» աջ պաշտպան Ուեսլիին ձեռք բերելու համար։

Ուեսլիի խաղային որակները համապատասխանում են Խոսեպ Գվարդիոլայի փիլիսոփայությանը։ Սակայն 21-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրություն է առաջացնում նաև այլ խոշոր ակումբների մոտ։ Մեկ այլ պոտենցիալ խնդիր է «Ֆլամենգոյի» ցանկությունը՝ Ուեսլիին պահել մինչև ակումբային աշխարհի առաջնության ավարտը։

Բրազիլական ակումբը կարծում է, որ խաղացողի գինը կարող է բարձրանալ մրցաշարից հետո։ Transfermarkt-ը Ուեսլիին գնահատում է 15 միլիոն եվրո։