Լուիս Էնրիկե. ««Ինտերը» ավելի շատ փորձ ունի, և ոչ միայն տարիքային առումով»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։

«Սա նրանց երկրորդ եզրափակիչն է երեք տարվա ընթացքում։ Նրանք պատրաստ են խաղին։ Սա թիմ է, որը գերիշխում է դաշտում։ Երեկ խաղ էր, որտեղ իրավիճակը երկկողմանի էր։ Ակնհայտ էր, որ «Ինտերն» ավելի շատ փորձ ուներ, և ոչ միայն տարիքային առումով։ Մենք պետք է եզրափակչին մոտենանք ճիշտ վերաբերմունքով», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Մյունխենում մայիսի 31-ին։