«Միլանը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասով, որի ապագան մնում է անորոշ։
Calciomercato-ի տվյալներով՝ «Միլանի» ներկայացուցիչները վերջերս կապ են հաստատել «Լիվերպուլի» հարձակվողի շրջապատի հետ։ Դեռևս պարզ չէ, թե որքանով է ֆուտբոլիստը հետաքրքրված կարիերան շարունակելու այս տարբերակով։
Լուիս Դիասի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 85 միլիոն եվրո։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։