Խվիչա Կվարացխելիա․ «Նրանք աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկն են, ինչպես մենք»

ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան խոսել է թիմի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին։

Չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, փարիզցիները կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեցին «Արսենալին» (2-1)՝ ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3-1 հաշվով։ Եզրափակչում ՊՍԺ-ն կմրցի «Ինտերի» հետ։

«Ես շատ ոգևորված եմ, մի քանի ամիս անց հայտնվեցի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում։ «Ինտեր՞»։ Ես նրանց դեմ բազմիցս խաղացել եմ։ Ակնհայտ է, որ գիտեմ, որ նրանք վտանգավոր են հակագրոհների ժամանակ և անկյունայինների ժամանակ։ Նրանք արժանի են լինել եզրափակչում, նրանք աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկն են, ինչպես մենք», – Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։