Մի քանի շաբաթ առաջ Կևին Դե Բրույնեն հայտարարեց «Մանչեսթեր Սիթիի» հետ իր պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին։
Բելգիացի կիսապաշտպանը հաջորդ ամռանը կմիանա նոր թիմին։ Վերջին օրերին Դե Բրույնեի տրանսֆերը շատ է կապվում «Նապոլիի» հետ։ Իտալական Sky-ի հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին իտալական ակումբի մարզական տնօրեն Ջովանի Մաննան եղել է Մանչեսթերում և բանակցություններ է վարել Դե Բրույնեի հետ։
«Նապոլիի» ներկայացուցիչը 33-ամյա ֆուտբոլիստին պատմել է նախագծի մասին և պարզել նրա ցանկությունները։ Նշվում է, որ Դե Բրույնեն այժմ ընտանիքի անդամների և սիրելիների հետ քննարկում է «Նապոլի» տեղափոխվելու հնարավորությունը։