«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն առաջարկ է ստացել իր հիմնական մրցակիցներից մեկից՝ «Լիվերպուլից»։ Բելգիացին մրցաշրջանի ավարտին կհեռանա «Քաղաքայիններից»։ «Մանչեսթեր Սիթին» որոշեց չերկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը, ուստի նա ամռանը կկարողանա տեղափոխվել նոր ակումբ՝ որպես ազատ գործակալ։
Ըստ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ Դե Բրույնեն առաջարկ ունի «Լիվերպուլից»։ 33-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Նապոլիի» ներկայացուցիչները։
Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրած 36 խաղում խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։