Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» (4-3) պատասխան խաղի ժամանակ «Սան Սիրո» մարզադաշտում երկրպագուն սրտի կաթված է ստացել:
Այս մասին հայտնում է Il Fatto Quotidiano-ն։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավարտից 15 րոպե առաջ։ 40-ն անց տղամարդը կորցրել է գիտակցությունը մարզադաշտից դուրս գալիս։ Բժիշկները կատարել են դեֆիբրիլյատորի չորս հարված և սրտա-թոքային վերակենդանացում, որից հետո վերականգնել են սրտի ռիթմը։
Հիվանդը տեղափոխվել է Սան Կառլո հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկների խոսքով՝ տղամարդը որևէ ակնհայտ ռիսկի գործոն չի ունեցել։ Պատճառը կարող էր լինել ուժեղ հուզական սթրեսը։
Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի ՊՍԺ-ի հետ։ Խաղը կկայանա մայիսի 31-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։