Ջանլուիջի Դոննարումման Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետ խոսել է Կիլիան Մբապպեի մասին

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո նշել է, թե ինչպես է թիմը փոխվել հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո։

«Մեր մտածելակերպը փոխվել է, հիմա մենք ավելի շատ թիմ ենք։ Մենք կարոտում ենք Կիլիանին, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և հիանալի ընկեր։ ՊՍԺ-ի թիմը շատ մտերիմ է դարձել, մենք միասին շատ լավ ենք զգում», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։

Կիլիան Մբապպեն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել անցյալ ամռանը՝ որպես ազատ գործակալ։ Մադրիդյան թիմը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում պարտվեց «Արսենալին»։

ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կմրցի «Ինտերի» հետ։ Խաղը կկայանա Մյունխենում մայիսի 31-ին։