Ջանլուիջի Դոննարումման, թեև ՊՍԺ-ի դարպասապահի դիրքում ցուցադրում է որակյալ խաղ, միևնույն է նրա ապագան ֆրանսիական ակումբում մնում է անորոշ։
Նրա ներկայիս պայմանագիրը Փարիզի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։ Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի և Football Italia կայքի տեղեկատվությանը, «Ինտերը» և «Յուվենտուսը» ցանկանում են պայմանագիր կնքել Դոննարումմայի հետ։
Միաժամանակ, Սերիա Ա-ի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է ֆինանսապես գերազանցել իրենց առաջարկները։ Անգլիական ակումբը կարող է ամռանը նոր դարպասապահ գնել՝ հաշվի առնելով Էդերսոնի հնարավոր հեռանալը։ Նշվում է նաև, որ «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա Դոննարումայի նկատմամբ։