«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կոչ է անում չմոռանալ թիմի հաջողությունների մասին Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։
«Չնայած մենք հիմա զայրացած ենք, մենք դեռ հնարավորություն ունենք այս մրցաշրջանն ավարտելու երեք գավաթով։ Մինչև դրա մեկնարկը բոլորը կարծում էին, որ մենք կմնանք առանց գավաթների։ Սա շատ լավ մրցաշրջան է՝ չնայած Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն։ Եկեք մեր ամբողջ ուժը տանք և հաղթենք կիրակի օրը», – գրել է Գավին իր X էջում։
Մայիսի 11-ին Լա Լիգայում «Բարսելոնան» կմրցի «Ռեալ Մադրիդի» հետ։ Այս պահին կատալոնացիները առաջատարն են մրցաշարային աղյուսակում՝ «սերուցքայիններից» առաջ անցնելով չորս միավորով։