«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին արձագանքել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերից» կրած պարտությանը:
«Սա շատ ծանր է, հատկապես՝ հաշվի առնելով, թե որքան մոտ էինք եզրափակչին: Նրանք չէին ցանկանում, որ մենք հասնեինք եզրափակիչ, նրանք վախենում են մեզանից՝ տեսնելով, թե ինչպիսի մրցաշրջան ենք անցկացնում:
Անիմաստ է խոսել այն մասին, թե քանի տարի չենք հաղթել Չեմպիոնների լիգան: Ես գիտեմ, որ դա դժվար է, և բոլորս ցանկանում ենք ամեն տարի հաղթել, բայց վստահ եմ՝ եթե միասնական մնանք, ինչպես միշտ, մենք կհաղթենք: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա:
Չնայած ներկայիս հիասթափությանը, մենք կարող ենք այս մրցաշրջանն ավարտել երեք տիտղոսով: Սա հիանալի մրցաշրջան է՝ չնայած այս պարտությանը: Եկեք կիրակի դուրս գանք խաղադաշտ և հաղթենք», – գրել է Գավին: