«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը կարծում է, որ դեռ վաղ է համեմատել «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին Լիոնել Մեսսիի հետ։
«Իմ կարծիքով, ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ, բայց Յամալը նրա մակարդակին ավելի մոտ էր, քան իմ տեսած ցանկացած այլ ֆուտբոլիստ։ Ես հավատում եմ, որ մի օր նա կարող է Լեոյի նման լավը լինել։ Նման ֆուտբոլիստները հայտնվում են 20-30 տարին մեկ։
Յամալը 17 տարեկան է, բայց արդեն 100 խաղ է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։ Ես միշտ ասել եմ, որ անկախ նրանից, թե որքան երիտասարդ են այս տղաները, եթե նրանք բավականաչափ լավն են, պետք է խաղան։ Նա մեծացել է Բարսելոնայում, անցել է նրանց ակադեմիայով, և նա անհավանական է», – ասել է Բեքհեմը CBS Sports-ին։