Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։
Թիմերի միջև կայացած առաջին խաղը ավարտվել էր փարիզյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Պատասխան խաղը նույնպես ավարտվեց ՊՍԺ-ի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Լուիս Էնրիկեի թիմի կազմից աչքի ընկան Ֆաբիան Ռուիսը և Աշրաֆ Հակիմին, իսկ հյուերի միակ գնդակը հեղինակեց Բուկայո Սական։
Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3-1 հաշվով փարիզյան թիմը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի իտալական «Ինտերի» հետ։ Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 31-ին Մյունխենում՝ «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Խաղի տեսությունն՝