«Արսենալը» եվրոպական մրցաշարերում ակումբային հակառեկորդ է սահմանել

Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղերում պարտվեց ՊՍԺ-ին ընդհանուր 1-3 հաշվով (0-1 և 1-2), ինչը դարձավ ակումբի պատմության մեջ գավաթային մրցաշարերի կիսաեզրափակիչներում պարտությունների ամենաերկար շարքը։

Այս մասին հայտնել է Opta Sport վիճակագրական պորտալը։

Լոնդոնյան ակումբը նախկինում պարտվել էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում 2021/2022 մրցաշրջանում և 2024/2025 մրցաշրջանում։ «Արսենալը» չկարողացավ հասնել Եվրոպա Լիգայի եզրափակիչ նաև 2020/2021 մրցաշրջանում։