«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշի ապագայի մասին՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի նկատմամբ Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրությունը։
«Նա առաջնորդ է և ավագ, ուստի զարմանալի չէ, որ այլ ակումբներ հետաքրքրված են նրանով։ Այնուամենայնիվ, մենք վճռական ենք նրան «Մանչեսթեր Յունայթեդում» պահելու հարցում, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է», – Ամորիմի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 19 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։