Ռուբեն Ամորիմ․ «Իմ կարծիքով, մենք Պրեմիեր Լիգայի ամենավատ թիմն ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը քննադատաբար է արտահայտվել թիմի այս մրցաշրջանի արդյունքների վերաբերյալ՝ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկի» դեմ պատասխան խաղից առաջ։

Անգլիայի առաջնության ավարտին մնացել է երեք տուր, մանկունիանցիները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 15-րդ տեղը, բայց կարող են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել, եթե հաղթեն Եվրոպա Լիգան։

«Իմ կարծիքով, մենք Պրեմիեր Լիգայի ամենավատ թիմն ենք իմ նշանակումից ի վեր արդյունքների առումով։ Մրցաշրջանի վերջում մենք կարող ենք լինել Պրեմիեր Լիգայի պատմության ամենավատ թիմը, որը հաղթել է եվրոպական մրցաշարերում։

Մենք ոչինչ չենք փոխելու։ Այս մրցաշրջանը հիասթափեցնող է, և մենք դա գիտենք։ Ես դեռ կարծում եմ, որ այս մրցաշրջանը ակումբի համար վատագույնն է վերջին 50 տարիների ընթացքում», – Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։