«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերից» կրած պարտությունից (3-4) հետո աջակցել է իր թիմակից Լամին Յամալին։
Ավելի վաղ 17-ամյա Լամին Յամալը, կատալոնական ակումբի մրցաշարից դուրս մնալուց հետո, սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որում խոստացել էր երկրպագուներեն, որ նրանք անպայման առաջիկայում կհաղթեն Չեմպիոնների Լիգան։
«Դու դեռ շատ բան ունես տալու այս ակումբին՝ գլուխդ բարձր։ Դու լավագույնն ես, և դու այս երկրպագուներին դեռ շատ անգամներ կուրախացնես, և կստանաս այն ամենը, ինչին արժանի ես», – գրել է Ռաֆինյան Յամալի գրառման տակ։