Պեպ Գվարդիոլան նշել է իր մարզչական կարիերայի ամենաբարդ մրցակցին

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի մասին, ով նախկինում զբաղեցրել է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Իմ մարզչական կարիերայի ամենադժվար մարտահրավերը Կլոպի «Լիվերպուլի» հետ դիմակայությունն էր։ Յուրգենը միշտ գլխացավ էր պատճառում ինձ։

Ես շատ ժամանակ էի անցկացնում մարզչական սենյակում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կանգնեցնել նրան։ Ես երբեք իմ կարիերայի ընթացքում ավելի ուժեղ մրցակից չեմ ունեցել», – Marca թերթը հաղորդում է իսպանացի մասնագետի խոսքերը։