Մոհամեդ Սալահը հայտնել է Եվրոպայի լավագույն ակումբի անունը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների Lիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղի մասին, որտեղ «Լիվերպուլը» պարտվեց պատասխան խաղում՝ 11 մետրանոց հարվածաշարով (1-4)։

«Դա նրանց օրն էր, ես պարտությունից հետո սեղմեցի խաղացողների ձեռքը, ասացի նրանց. «Շնորհավորում եմ, գնացեք և հաղթեք»։ Մենք ամբողջ մրցաշրջանում հիանալի մարզավիճակում էինք և միայն մարտ ամսին ունեցանք մի փոքր անկում։ Եվ այդ պահին մենք հանդիպեցինք Եվրոպայի լավագույն թիմին։

Նրանք վերելք ունեցան, և մենք հասանք նույն կետին։ Հետո եղավ Լիգայի գավաթի եզրափակիչը «Նյուքասլի» դեմ, որտեղ մենք ցավալի պարտություն կրեցինք։

Ես պետք է անկեղծ լինեմ։ ՊՍԺ-ն առաջին խաղում շատ լավ խաղաց։ Մենք շատ բախտավոր ենք։ Ալիսոնն անցկացրեց իր «Լիվերպուլի» կարիերայի լավագույն խաղը։ Նրանք շատ անհաջողակ էին։ Ապա նրանք եկան «Էնֆիլդ»։ Եվ մենք անհաջողակ էինք, քանի որ երկու-երեք անգամ հարվածեցինք դարպասաձողին։ Այսպիսով, մենք նույնպես անհաջողակ էինք», – Սալահի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։