Լամին Յամալը հերթական ռեկորդն է սահմանել Չենպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մեկ խաղում հաջող դրիբլինգի քանակով ռեկորդ է սահմանել։

17-ամյա ֆուտբոլիստը 14 անգամ հաղթեց մրցակցին «Ինտերի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում, որն ավարտվեց «Բլաուգրանայի» 3-4 հաշվով պարտությամբ։

Այսպիսով, երիտասարդ իսպանացին գերազանցեց մրցաշարի ռեկորդը այս մրցաշրջանում ամենահաջող դրիբլինգի փորձերի համար։ Նախկինում ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Բրեդլի Բարկոլը «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղում տասը դրիբլինգով լավագույն ցուցանիշն ուներ։

Երրորդ տեղը կիսում են Ռաֆայել Լեաուն (Միլան) և Ֆրանցիսկո Կոնսեյսաոն (Յուվենտուս)՝ ինը դրիբլինգով համապատասխանաբար «Բրյուգեի» և «Ասթոն Վիլլայի» դեմ։ «Բարսելոնան» պարտվեց «Ինտերին» ընդհանուր 6-7 հաշվով