Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո

Հայաստանի ազգային հավաքականի նախկին և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատացինք մինչև վերջ։ Միասնական՝ որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում։ Աննկարագրելի զգացողություններ են։ Իտալիայի սիրտը զարկում է սև ու կապույտ գույներով։ Միշտ առաջ», – գրել է Մխիթարյանը։

«Ներաձուրիները» երկու խաղերի արդյունքում 7։6 հաշվով առավելության հասան կատալոնացիների նկատմամբ և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։