Հարի Քեյնն անդրադարձել է իր կարիերայի առաջին չեմպիոնությանը

«Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր կարիերայի առաջին գավաթի մասին։

Հարձակվողը և նրա թիմը Բունդեսլիգայի չեմպիոն դարձան նախատեսվածից շուտ։

«Հիանալի զգացողություն է։ Մենք երկար ժամանակ աշխատել ենք դրա ուղղությամբ։ Սա մեծ աշխատանքի արդյունք է։ Ես շատ ուրախ եմ նվաճել իմ կարիերայի առաջին տիտղոսը։

Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար։ Ես իսկապես գնահատում եմ դա», – ESPN-ի հաղորդմամբ՝ ասել է անգլիացի հարձակվողը։