«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ իր թիմը արժանի էր Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելուն։ Ինչպես հայտնի է, երեքշաբթի օրը կատալոնացիները լրացուցիչ ժամանակում 3:4 հաշվով պարտվեցին «Ինտերին»։
«Երկրորդ խաղակեսում մենք որպես թիմ ավելի լավ խաղացինք՝ համեմատած առաջին խաղակեսի հետ։ Սա ծանր պարտություն է, բայց մենք պետք է անսասան լինենք։ Սա այն ուղերձն է, որը ես ուզում եմ փոխանցել իմ խաղացողներին։
Կարծում եմ՝ իմ խաղացողները արժանի էին եզրափակչին։ Երբ այսօր նրանք հայելու մեջ նայեն, կկարողանան իսկապես հպարտանալ», – ասաց Ֆլիկը մամուլի ասուլիսում։ Այժմ «Բարսելոնան» պատրաստվում է «Ռեալ Մադրիդի» դեմ «Էլ Կլասիկոյին»։ Թիմերը կխաղան կիրակի՝ մայիսի 11-ին։