Կարո՞ղ է առաջիկա «Էլ-Կլասիկոյի» արդյունքն ազդել Կառլո Անչելոտտիի ապագայի վրա

«Ռեալ Մադրիդը» շուտով կարող է պաշտոնապես հայտարարել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիից բաժանվելու մասին։

Տարածված լուրերի համաձայն, ակումբը կարող է հայտարարություն անել իտալացի մարզչի առաջիկա հեռանալու մասին՝ «Բարսելոնայի» հետ խաղից անմիջապես հետո, որը կկայանա մայիսի 11-ին:

El Larguero-ի տվյալներով՝ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Ռեալ Մադրիդը» չի պլանավորում որևէ հայտարարություն անել Անչելոտիի ապագայի վերաբերյալ «Էլ Կլասիկոյից» հետո՝ անկախ խաղի արդյունքից:

Ակումբը կշարունակի սպասել մինչև իտալացուն փոխարինի Խաբի Ալոնսոն, որը մարզում է «Բայերը»։