Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց իտալական գրանդի հաղթանակով 4-3 հաշվով։
Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը, իսկ 45-րդ րոպեին Հական Չալհանօղլուն ներաձուրիների համար երկու գնդալի առավելություն ստեղծեցին։
Երկրորդ խաղակեսում Էրիկ Գարսիան և Դանի Օլմոն համապատասխանաբար 54-րդ և 60-րդ րոպեներին գրավեցին Յան Սոմերի պաշտպանած դարպասը, իսկ Ռաֆինյան 87-րդ րոպեին առաջ մղեց կատալոնացիներին։
Միայն 93-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։
Լրացուցիչ ժամանակի 99-րդ րոպեին Դավիդե Ֆրատեսին դարձավ «Ինտերի» հաղթական գոլի հեղինակը։