Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է պատմության լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Պատմության լավագույն ֆուտբոլի՞ստը։ Պելե», – Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։

Հիշեցնենք, որ Պելեն ռեկորդակիր է Աշխարհի առաջնություններում հաղթանակների քանակով։ Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։