Ալեսանդրո Դել Պիերոն` Լամին Յամալի մասին

Իտալիայի ազգային հավաքականի և «Ինտերի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն տպավորված է Լամին Յամալի խաղով։

Անցյալ տարի իսպանացին իր երկրի ազգային հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը, իսկ հիմա նա զարմացնում է հանրությանը «Բարսելոնայի» կազմում իր ելույթներով։

«Ես չեմ սիրում համեմատություններ անել, հատկապես ֆուտբոլի պատմության տարբեր ժամանակաշրջանների հետ։ Բայց Յամալը շատ տպավորիչ է. նա գործում է չափահաս և անսովոր ձևով։ Նա նաև շատ տաղանդավոր է տեխնիկապես՝ անհավանական համադրություն», – Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։