📸 «Բավարիան» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը

«Բավարիան» Adidas-ի հետ համատեղ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի սպիտակ արտագնա մարզաշապիկը։

Հաղորդվում է, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, առաջին անգամ կելնեն նոր մարզաշապիկներով։ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» իր հարկի տակ կընդունի «Բորուսիա Մյոնխենգլադբախին»՝ նոր խաղային համազգեստով։ Բացի այդ, այս խաղը վերջինը կլինի «Արենա Մյունխենում» «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի համար, ով մրցաշրջանի ավարտին կլքի թիմը։